
Խոստացել էիք բերել համատարած երջանկություն, հայ մարդու տուն, որտե՞ղ եք բերել համատարած երջանկություն։ Խոստացել էիք աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, խաբել եք։ Խոստացել էիք միջին կենսաթոշակը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղին 2021-26 թվականներին, խաբել եք, տարբերություն էական է 30-35 հազար դրամի չափով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, ԱԺ–ում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Խոստացել էիք նվազագույն սպառողական զամբյուղը հասցնեք նվազագույն աշխատավարձի չափին, չեք արել, իսկ նվազագույն թոշակն էլ պիտի դարձնեիք պարենային զամբյուղի արժեքի չափ։ Դա էլ չեք արել ոև չեք անելու։
Դուք բեյբի բում էիք խոստացել և հայրենադարձության։ Ժողովրդագրական ցուցանիշները ձեր օրոք թռիչքաձև վատանում են։ Տնտեսական թռիչքաձև աճ էիք խոստանում միլիարդավոր դոլարի ներդրումներ, բայց իրականում, երբ որ կովիդ համավարակն էր, մինչև պատերազմը 2020 թվականի, մեր երկրում կրկնակի անգամ տնտեսական անկումը գերազանցեց միջին տարածաշրջանը, որովհետև դուք ապիկար կառավարողներ էիք, որովհետև դուք օղիով էիք ուզում կովիդը հանել և հետևանքները վերացնել, ինչը բնականաբար չստացվեց։
Հետո դուք մեղադրեցիք կովիդին, արտաքին էֆեկտներին, իսկ երբ որ արտաքին էֆեկտով ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում դրական ազդակներ եղան տնտեսության մեջ, պարոն Թունյան, մի օր չասեցիք իրականությունը, որ այդ բարձր տնտեսական աճը, թռիչքաձև աճը ձեր հետ ուղղակի աղերս չունի և արտաքին գործոնի ազդեցությամբ էր»,–ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ ԵՄ–ից 2.6 միլիարդ եվրո պիտի ստանան Հայաստանը, որքան է դրանից ստացվել և ինչի վրա է ծախսել. «Ինչ եղավ միլիարդավոր կապիտալ ներդրումների տեղը, կանդրադառնաք նաև կապիտալի փախուստի աճող միտմանը, նպաստից աշխատանք էիք խոստանում, ՓՄՁ-ների արտոնությունները վերացրիք, օբյեկտիվ արտոնությունները բեռը կրկնապատկեցիք։ Ասում եք՝ հարկատուն հերոս է, բայց հերոսին չեն հարստահարում, հարկային տեռորի չեն ենթարկում, տուգանքի մատերիալ չեն դարձնում, որովհետև դուք հակառակի մասին էիք ասում։ Կկարմիր գծերը կան, շատանում են, արագաչափերը կան, շատանում են, և ասեմ ձեզ, որ կարմիր գծերի նաև վճարի արժեքն եք պատիկներով ավելացրել Երևան քաղաքում։
Տրանսպորտի բարեփոխումներ էիք խոստանում նոր որակ, մի հատ հանրային տրանսպորտից օգտվեք, տեսեք այդ ձեր նոր որակը, որ 50% գինը բարձրացրեցիք ու փաթաթեցիք ժողովրդի վզին տուգանքի պարտադրանքով, մի հատ գնացեք տեսեք, ի՞նչ չափով եք այդ որակը բարելավել, առավոտները տեսեք կարո՞ղ են մարդիկ նստել, տրանսպորտ, ոչ թե սողոսկել։ Կամ որ նստում են, ի՞նչ գնով են նստում։
Եկամուտների թափանցիկություն էիք խոստանում, այս դեպքում քավորը դուք էիք, պարոն Թունյան, ստվերի կրճատման համար, բա ինչի՞ եք զադնի դնում։ Բա ինչի՞ տապալեցիք այդ բարեփոխումը։
Ինչը ձեր համար լավ է, մեր ժողովրդի համար որպես կանոն վատ է։ Ճշմարտությունը թեկուզ և դառը ավելի լավ է, քան ձեր սուտը և պոպուլիզմը։
Հիմա իմ հակադարձ հարցը ձեզ քաղաքական մեծամասնություն. ասեք ձեր 2021-26 թվականի ծրագրի ո՞ր տոկոսն եք կատարել որն եք խաբել և հաշվարկեք հետևյալ սկզբունքով, որ նորից չմանիպուլացնեք, քանի խոստում չեք կատարել և այդ խոստումներից յուրաքանչյուրը կշռեք, թե մեր բնակչության քանի տոկոսին է վերաբերում։ Եվ վերջում ասեք հիմա դուք հին եք թե նոր»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։