Դուդան ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենք տեղա...

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Լեհաստանում: Լեհաստանի առաջնորդը հարցը քննարել է ԱՄՆ նախագահի Ուկրաինայի եւ Ռուսաստանի գծով հատուկ բանագնաց Քիտ Քելոգի հետ։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը։

Թերթի հարցազրույցում Դուդան ասել էոր ակնհայտ է համարումոր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք տեղափոխել Արեւմտյան Եվրոպայից կամ ԱՄՆ-ից Լեհաստան։

«ՆԱՏՕ սահմանները տեղաշարժվել են դեպի արեւելք 1999թ., ուստի 26 տարի անց պետք է լինի ՆԱՏՕ ենթակառուցվածքի տեղափոխում արեւելք: Սա ինձ համար ակնհայտ է։ Կարծում եմ՝ ոչ միայն ժամանակն է [դա անելու], այլեւ ավելի անվտանգ կլիներ, եթե այդ զենքերն արդեն այստեղ լինեին»,- ասել է Դուդան։