Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի նավահանգստում մոտ 2 միլիոն եվրոյի 100 կգ մարիխուանա են առգրավել։
Հարկային ծառայության աշխատակիցները թմրանյութը հայտնաբերել են ֆրանսիական Շերբուրից լաստանավով ներմուծված բեռների խուզարկության ժամանակ։
Իռլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է 60-ամյա տղամարդու։
Ավելի վաղ իսպանական ոստիկանությունը հայտարարել էր կոկաինի «ռեկորդային» խմբաքանակի առգրավման մասին. 9,5 տոննա թմրանյութը թաքցված էր բանանի տուփերի արանքում:
Մինչ այդ Իսպանիայում հայտնել էին այսպես կոչված «բալկանյան կարտելի» անդամների ձերբակալության և 700 կգ կոկաինի առգրավման մասին:



