Դուբայի ավիացիոն իշխանություններն արգելել են...

Դուբայի ավիացիոն իշխանություններն արգելել են «FLYONE» ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ- Մաքթում» օդանավակայանում։

Այդ մասին հայտնում են ավիաընկերությունից։

«Դուբայի ավիացիոն իշխանություններն իրարամերժ պատճառաբանություններով արգելել են «FLYONE» ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում։ 
 
Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ helpdesk.am@flyone.eu էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով։
 
Հայցում ենք Ձեր ներողամտությունը մեզնից անկախ հանգամանքներով պատճառված անհանգստության համար», - ասվում է «FLYONE»-ի հաղորդագրությունում։