Փետրվարի 19-23-ը Դուբայի առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի կունենա «Gulfood 2024» սննդի և խմիչքի տարածաշրջանում ամենամեծ միջազգային ցուցահանդեսը: Միջոցառմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 47 հայկական ընկերությունների արտադրանքը:



