«Դու ո՞վ ես, արա, լավ եմ անում խփում եմ, հելե...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․

Տեսանյութում վարորդը դիմելով իրեն նկարահանող ուղեւորուհուն, ասում է. «Լսի, աղջիկ ջան, գնա հեռախոսովդ, գնա ոստիկանություն զանգի, հերիք եղավ, բոլ եղավ, արա: Ի՞նչ ես վեկալել, նկարում: Դու ո՞վ ես, արա»:

Կինը արձգանքում է. «Ինչո՞ւ եք  ձեռքս բռնում, խփո՞ւմ ես ինձ»:

Վարորդն արձագանքում է. «Լավ եմ անում, հելեք դուրս, ասեցի: Զզվցրիք արդեն, գնա էն կողմ: Ի՞նչ եք վրա տվել, նկարում եք, նադայել արիք»:

Նա նաեւ գրառում է արել.

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Որ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի վարորդը էսպես վստահ ասում է՝ «զանգի ոստիկանություն», կարող ա՞ իր անօրինական գործողությունները պաշտպանված են ձեր կողմից ու ինքը գիտի, որ անպատիժ է մնալու։

Երևանի քաղաքապետարան

Այսպիսի վարք դրսևորված վարորդների և նրանց արարքների համար դուք եք պատասխանատու, որովհետև դուք եք նրանց ընդունում աշխատանքի, դուք եք իրենց հետ պայմանագիր կնքում, դուք եք վերահսկում իրենց։

ՀՀ գլխավոր դատախազություն

Վերջապես ինչ-որ մեկը նման պահվածքի համար պատասխանատուն տալու՞ է, թե՞ ոչ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Տուկ տուկ։ Դուք տեղու՞մ եք։

Տիգրան Ավինյան

Այս վարորդը` նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից»: