Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտան...

Ցանկացած իշխանության գործառույթն է պաշտպանել պետությունը և քաղաքացիների իրավունքները. եթե ոչ մեկն ես կարողանում անել ոչ էլ մյուսը՝ լուռ պիտի հեռանաս: ՛ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախում հերոսացած  Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդ: Նույն բանն է, որ շանտաժ անեն և գույքդ պահանջեն՝ ընտանիքիդ անդամներին գերեվարելով, իսկ դու կանգնես ասես՝ իրանք իմ համար չկան: Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած...