Դսեղ գյուղում ռեստորան է այրվել

 Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 15-ին ժամը 00:55-ին ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը, հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 04։10-ին։

Այրվել է ռեստորանը (մոտ 600 քմ)։