Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում քիչ առաջ մի միջադեպ գրանցվեց։ Քննարկման ընթացքում աղմուկը գնալով շատացավ, ապա Արարատ Միրզոյանը, նկատելով, որ դահլիճում որոշ պատգամավորներ ինչ-որ բան են քննարկում, հորդորեց քննարկումը դրսում անել, նիստի ընթացքին չխանգարել։
«Դրսում քննարկեք, պարո՛ն Մարուքյան, մի հատ սալյուտ խփեք դահլիճում»,-ասաց Միրզոյանը՝ փորձելով սաստել Էդմոն Մարուքյանին։
Քիչ անց աղմուկը դադարեց, և նիստի բնականոն ընթացքը շարունակվեց։



