Դրոնի հարված Ռաս Տանուրայում․ Սաուդյան Արաբիա...

Սաուդյան Արաբիայի պետական նավթային հսկան՝ Aramco-ն, անօդաչու թռչող սարքի հարվածից հետո փակել է իր Ռաս Տանուրա նավթավերամշակման գործարանը։ Այս մասին աղբյուրը հայտնել է Reuters-ին՝ ավելացնելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է։

Պարսից ծոցի ափին գտնվող Ռաս Տանուրա համալիրը Մերձավոր Արևելքի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է՝ օրական 550,000 բարել հզորությամբ և ծառայում է որպես սաուդյան նավթի արտահանման հիմնական տերմինալ։

Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից փետրվարի 28-ից սկսված հարձակումներից հետո Իրանը հայտարարել է, որ պատասխանելու է՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին։ Արդեն իսկ հարվածներ են հասվել Քուվեյթում, Կատարում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում, Օմանում։