Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, Ադրբեջանի նախագահը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների մահվան համար, հայտնում է Կրեմլը։
Ալիևը Պուտինի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել նյութական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին, հայտնել են Կրեմլից։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ տեղի ունեցածի մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու, և երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։



