Դպրոցներում իրավիճակը վերահսկելի է․ գործում է...

«Հունվարի 9-ից վերսկսել ենք դասապրոցեսը, գործում է համաճարակային ֆիլտր։ Դպրոցների և մյուս ուսումնական հաստատությունների պարագայում Առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք համաճարակային իրավիճակին, համապատասխան ցուցումների պարագայում պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել։  Այս պահին իրավիճակը բավականին վերահսկելի է և կարծում եմ, որ եթե այդ ֆիլտրը գործի, այսինքն, հիվանդ երեխաները և աշխատակիցներն ուղղակի չհաճախեն դպրոց, դրանով իսկ զերծ պահենք վարակի տարածումից, կարող ենք դասապրոցեսի առումով ընդհատում չունենալ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար  Ժաննա Անդրեասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։