Դոնալդ Թրամփը կցանկանար «գործարք կնքել Ռուսաս...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար «գործարք կնքել Ռուսաստանի հետ»։ Նա այս մասին ասել է Նիդերլանդներում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնող ինքնաթիռում։

Նա նաև ցանկություն է հայտնել հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ։

«Ես, հավանաբար, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհանդիպեմ Զելենսկիի հետ», - բացատրել է նա։