Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են...

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին տեղեկացնում է վկայակոչելով չինական «Սինխուա» գործակալությունը։

Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը կմասնակցի ամերիկացի առաջնորդի երդմնակալության արարողությանը։ Մինչ այդ, Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հաստատել էր, որ հրավեր է ուղարկել Սի Ծինփինին։

Նոյեմբերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Չինաստանը պատրաստ է աշխատել նոր վարչակազմի հետ։ Պեկինը հավատարիմ է մնում Վաշինգտոնի հետ «առողջ և կայուն» հարաբերությունների պահպանմանը, ընդգծել է Սի Ծինփինը։