Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել...

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 30-ին, կազմել է 388.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.73 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.73 դրամ (աճել է 0.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  499.22 դրամ (աճել է 1.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.49 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386.5 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով, վաճառվում է 421.5-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.87-4.44 դրամով, վաճառվում է 4.53-4.99 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 422 դրամով:

Ռուբլին գնվում է 4.40 դրամով, վաճառվում է 4.48 դրամով: