ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 11-ին, կազմել է 388.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.56 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.90 դրամ (աճել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.17 դրամ (աճել է 3.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389.5-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 408-417 դրամով, վաճառվում է 425-429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.87-4.36 դրամով, վաճառվում է 4.45-4.99 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 423 դրամով:
Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.42 դրամով:



