Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգությունը խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, առանց դրա համալիր լուծումն անհնար է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դա ՌԴ-ի և Ուկրաինայի համար անվտանգության ապահովումը խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, առանց դրա համալիր լուծումն անհնար է։ Եվ դրա համար դա քննարկման շատ լուրջ թեմա է»,- պարզաբանել է Պեսկովը։



