ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հեռուստացույցը։ Իրականացված զննության արդյունքում հեռուստացույցի ներսից՝ հատուկ հարմարեցված թաքստոցից, հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս։
Հեռուստացույցը բերած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 500 000 ՀՀ դրամ տուգանքի չափով։



