Դիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին, հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագիտական աշխատողի օրվա առիթով ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները Երևանի քաղաքային պանթեոնում ծաղիկներ են խոնարհել խորհրդային և հայ դիվանագետների գերեզմաններին։
«Դիվանագիտական աշխատողի օրը մարմնավորում է ռուսական և խորհրդային դիվանագիտության խորը ավանդույթները, թեև տոնը համեմատաբար վերջերս է սահմանվել։ Եվ, իհարկե, այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի արտաքին քաղաքականության իրականացման գործում»,- նշել է դիվանագետը։



