
Ժողովուրդն ինձ առաջարկում է օրենսդրական նախագիծ բերել՝ պահանջելով բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբանական բժշկական քննության ենթարկել: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Սիրելի հայրենակիցներ, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը իսկապես տապալել է ամեն ինչ, ազգային հարցում ոչնչացրել է մեր ազգային իղձերը։ Հանձնել է Արցախը, ուրացել է Արցախը, հայ ժողովրդին բերել է հսկայական կորուստներ, ավելին, թիրախավորում է Արցախն ու արցախցիներին և չի խոսում անգամ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, և դրան զուգահեռ, հիմա այս իշխանությունը, որը իր, այսպես ասած, կարևոր քայլերից էր համարում ժողովրդավարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, ամբողջությամբ թաթախվելով հակաժողովրդավարական գործընթացների մեջ, նաև իրականացնելով կոռուպցիոն հսկայական գործարքներ, տապալել է նաև սա, և դա է պատճառը, որ այստեղից դիվահարված վարքագիծ է դրսևորում, երբ որ պարզ հարց է տրվում, թե ի՞նչ է կատարվում այս կոռուպցիոն երևույթների բացահայտման ուղղությամբ»,- նշեց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: