Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության առաջնորդ Օզգուր Օրերը մեկնաբանել է Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթի ազատ արձակումը։
Թուրքական Politikyol-ի փոխանցմամբ թուրք կուսակցապետը շեշտել է, որ Հրանտ Դինքը աղավնի էր, իսկ աղավնի սպանելը Թուրքիայում մեծ հանցանք է։
Օզգուր Օզելը պնդել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում խորքային կառույց է կանգնած, որն էլ ազատ է արձակել Օգյուն Սամասթին։
Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ ինքն ամեն ինչ անելու է, որ արմատներից ոչնչացնի այդ խորքային ուժին։