Իշխան Սաղաթելյանը՝ ՍԴ դիմելու եւ մանդատները վ...

«Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու։ Այս ամենից հետո նոր շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերի հետ քննարկելու ենք մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Մի բան հստակ է. մեր որոշումը բխելու է պայքարի շարունակության և հաջողության տեսակետից»,- այս մասին ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Սաղաթելյանը։