ՀՀ-ն ունի և կունենա ինքնիշխանություն, ՀՀ-ն հայկական պետականությունը կլինի, կլինի հարատև, և ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար, ԱԺ-ում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին խոսելով՝ հայտարարել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ մոտավորապես ժամը 11-ի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են, ՊՆ ԳՇ-ն գնահատում է իրավիճակն ու կորուստները:
«Ըստ էության, այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, ԱԽ անդամները հրավիրվել են ինձ մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, որը մինչև լուսաբաց է շարունակվել, մասնակցել են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, այդ նիստի արդյունքներով որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ կազմակերպությանը, և այդ դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ, դիմել ենք նաև ՌԴ-ին, 1997թ-ի բարեկամության փոխօգնության պայմանագրի հիման վրա և որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,- հայտնել է Փաշինյանը:



