Դեյվիդ Լամմին ողջունել է Հայաստանի ու Ադրբեջա...

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմին ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը:

«Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Մենք ջերմորեն ողջունում ենք այս ձեռքբերումը և կոչ ենք անում կողմերին՝ հնարավորինս շուտ սկսել փաստաթղթի ստորագրումը»,- հայտարարել է Լամմին խորհրդարանում: