Ներկայումս որոշակի դեֆիցիտ կա բոլոր դեղագործական ընկերություններում, մենք անում ենք ամեն ինչ, որ ապահովենք բոլոր անհրաժեշտ դեղերի ներկրումը Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ ամեն շաբաթ տեղի է ունենում շուկայի մոնիթորինգ, եթե պետք է լինի այս կամ այն դեղի ՀՀ-ում չգրանցված տարբերակը արտոնել ներկրելու համար, նախարարությունը դա կանի:



