Դեսպանն այցելել է առաջնորդարան․ քննարկել են ե...

Աշխատանքային այցով Հալեպում գտնվող Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 8-ին այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրաշարժից տուժած Հալեպի հայ համյանքի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման առաջնահերթությունները։ Դեսպան Գևորգյանը կարևորել է ստեղծված իրավիճակում հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ համադրված աշխատանքը՝ խնդիրների արդյունավետ լուծման համար։