Դեսպան Ղևոնդյանը Ղազախստանի ԱԻ նախարարի հետ ք...

Ս․թ․ օգոստոսի 2-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Սիրիմ Շարիպխանովի հետ։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակներում մարդկանց պաշտպանության գործում, այդ թվում՝ փրկարարների որակավորման բարձրացման ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցությանն առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հիմքով շփումների պահպանման մասով՝ ի շահ քաղաքացիական պաշտպանության պետական համակարգի զարգացման, բնածին և տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակների կանխազգուշացման և վերացման կազմակերպման ոլորտներում երկկողմ համագործակցության առավել պահանջված ուղղությունների հստակեցման և առաջմղման։