Սեպտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին, այս համատեքստում կարևորվեց Հայաստան-Վրաստան ակտիվ երկխոսության պահպանումը` այդ թվում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։
ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։



