Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ, ԱՄՆ Առևտրի քարտուղարության Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության՝ միջազգային առևտրի ադմինիստրացիայի (ITA) հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Ֆոգելի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ից հետո ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության հետագա խորացման հնարավորություններին, մասնավորապես՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ս.թ. օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրերին։
Դեյվիդ Ֆոգելը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու փոխըմբռնման հուշագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ առևտրային համագործակցության հետագա խորացմանն ու զարգացմանը։



