Ապրիլի 18-ին Պերուի Հանրապետության Կառավարական տանը տեղի ունեցավ Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես) Հովհաննես Վիրաբյանի հավատարմագրերի՝ Պերուի նախագահ Դինա Բոլուարտեին հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա էր նաև երկրի արտաքին հարաբերությունների նախարար Անա Խերվասին:
Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվեց երկու երկրների հարաբերություններում առկա մեծ ներուժը:



