Դեսպան Անն Լույոն ընդգծել է հայկական իշխանութ...
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի՝ Հայաստանում իրենց դիվանագիտական ​​առաքելության ավարտի կապակցությամբ։
 
Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից՝ դեսպան Անն Լույոն ընդգծել է հայկական իշխանությունների և հասարակության հետ ունեցած իր փոխանակումների բարձր մակարդակը, ինչը թույլ է տվել խորացնել երկկողմ համագործակցությունը և վերահաստատել Ֆրանսիայի անսասան հանձնառությունը Հայաստանի կողքին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիկտորինին Հայաստան-ԵՄ մերձեցման գործում ունեցած մեծ ներդրման համար։