ՀՀԿ–ն դեռեւս որոշում չունի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Դեռեւս որոշում չունենք եւ դա զարմանալի չէ։ Առաջին հայացքից հեշտ է՝ կամ մասնակցում ենք, կամ չէ։ Երբ որ էության մեջ ենք մտնում, երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատի համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը՝ դրանով իսկ հաջողություն ստեղծել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել։ Ովքեր փորձելու են մեր հաշվին «աչոկ» հավաքել, բոլորն էլ ճշմարտությունը կլսեն, մենք կոմպլեքս չունենք։ Ինչ զրպատրություն եղավ, պատասխանը ստանալու են ճշմարտության տեսքով»,– ասաց երրորդ նախագահը։



