ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հիասթափված են Ջո Բայդենի նախագահական ժամկետի վերջին ամիսներից եւ սպասում են, որ նա հեռանա պաշտոնից, թեեւ հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելու կապակցությամբ ուրախություն չեն հայտնում։ Այս մասին հայտնել է The Hill թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Մեծ հիասթափություն կա, թե ինչպես է ավարտվում այս նախագահական ժամկետը։ Այս փուլոիմ սա արդեն հրաժարական է հիշեցնում»,թերթին ասել է Դեմոկրատական կուսակցության լոբբիստներից մեկը։- Ոչ մի դեմոկրատ չի սպասում Դոնալդ Թրամփի նախագահությանը, բայց բոլորը պատրաստ են Բայդենի նախագահության ավարտին»: Մի շարք դեմոկրատներ նշել են, որ իրենց չի անհանգստացնում վերջին ամիսներին հանրապետական գործչի շուրջ բարձրացված աղմուկը, քանի որ, նրանց կարծիքով,«նա իրեն անհամարժե չի պահում եւ ավելի հավասարակշռված է թվում, քան ութ տարի առաջ»։ Դեմոկրատական շրջանակների աղբյուրները թերթին հայտնել են, որ կուսակցության շարքերում առանձնակի վրդովմունք է առաջացրել Վաշինգտոնի վարչակազմի ներկա ղեկավարի՝ որդուն՝ Հանթերին ներում շնորհելու որոշումը, ինչը «զզվանք» եւ «բացարձակ զայրույթ» է առաջացրել նրա կուսակիցների շրջանում։ Ընդհանուր առմամբ, նրանք նշել են, որ Բայդենը, թեեւ վերջին ամիսներին ուշադրություն է գրավել, բայց հաճախ՝ ոչ «դրական պատրվակներով»։