Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 4-5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 25, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ֆիզիկական ներգործության` 6, մարմնական վնասվածք պատճառելու` 4, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, զորահավաքից խուսափելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության փորձի, ավազակության, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, կեղծ ցուցմունք տալու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, վրաերթի ու անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։