Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջակա...
Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այդ մասին Ֆեյսբուքում արված գրառմամբ հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
«Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։
 
Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»,- նշել է նա:
 
Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա։