
Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է սավանով եւ պոլիէթիլենով փաթաթված Երեւանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին:
Դիակի վրա եղել են մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված է եղել:
Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի ինքնությունը:
Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Նորքի 17-րդ փողոցում եւ սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանություն:
Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են:
Կատարվում է քննություն: