
Անօրինական սեփականաշնորհման քրեական գործի հետաքննության շրջանակում անվտանգության ուժերը ձերբակալել են Դաղստանի պետական քարտուղար Մագոմեդ-Սուլթան Մագոմեդովին, ինչպես նաեւ նրա բազմաթիվ հարազատներին եւ աշխատանքային գործընկերներին, «Կոմերսանտ»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ավելի վաղ իրավապահ մարմինները խուզարկություններ էին կատարել Դաղստանի պետական քարտուղար Մագոմեդովի, ինչպես նաեւ «МСБ-Холдинг» ՍՊԸ-ի հետ կապված ավելի քան 50 հասցեներում, որի մեջ է մտնում «Дагнефтепродукт» ընկերությունը:
«Հարուցվել է քրեական գործ անօրինական սեփականաշնորհման վերաբերյալ»,- նշել է աղբյուրը,- «ձեռնարկությունը կվերադարձնեն»:
Նրա խոսքով՝ ձերբակալվել է հանրապետության պետքարտուղարը, ինպես նաեւ «նրա բոլոր հարազատներն ու գործընկերները»։
«МСБ Холдинг» ՍՊԸ-ի ղեկավարը Դաղստանի պետական քարտուղարի որդին է՝ հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր, Դաղստանի Հանրային աջակցության շտաբի ղեկավար Մագոմեդ Մագոմեդովը: Երկու շաբաթ առաջ՝ Ռուսաստանի օրը, Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը նրան է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պատվոգիրը: