Դավութօղլուն առաջարկել է Գազան միացնել Թուրքի...

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գազայի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն  քննադատել է Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գազայի հետ կապված՝ շեշտելով, թե պաղեստինցիների վերջին միակ օրինական պետությունը եղել է Օսմանյան պետությունը։

Դավութօղլուն առաջարկել է Գազայում հանրաքվե անցկացնել եւ մինչեւ Պաղեստին պետության ստեղծումը որպես ինքնավար հատված միացնել Թուրքիային։