Դավոսում քննարկվում է Ուկրաինայի անվտանգությո...

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունվարի 22-ին Դավոսում հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Ուկրաինայի ղեկավարը, սակայն, ավելի վաղ հայտարարել էր, որ չի ծրագրում այցելել Դավոս, որտեղ այս օրերին տեղի է ունենում ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը դեռևս որևէ հայտարարություն չի արել հնարավոր հանդիպման վերաբերյալ։

Ուշագրավ է, որ հունվարի 22-ին Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Վերջիններիս հետ նախօրեին Դավոսում հանդիպել էր Ուկրաինայի Ազգային անվտանգության հարցերով քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Նա հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, տնտեսական զարգացման ու պատերազմի հետևանքների հաղթահարման մասին հարցեր։