Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի և ԱՄՆ նախագահի փեսա՝ Ջարեդ Քուշների հետ, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։ Նա նշում է, որ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունվարի 20-ին. բանակցողները կքննարկեն Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը։
Դմիտրիևի՝ Դավոս մեկնելու և ամերիկացի բանակցողների հետ հանդիպելու մասին ավելի վաղ գրել էր Reuters-ը։ Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը հաստատել է, որ այս շաբաթ Համաշխարհային տնտեսական ֆորումում կշարունակվեն ԱՄՆ պաշտոնյաների հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։
Ֆորումը անցկացվելու է հունվարի 19-ից 23-ը։ The Financial Times-ը գրում է, որ օրակարգում ընդգրկված էին Ուկրաինայի հարցով բանակցությունները, սակայն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով թեման փոփոխվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շվեյցարական ֆորումում կլինի հունվարի 21-22-ին։



