Դավիթն ասաց՝ ինձ ու՞ր են տանելու, դպրոցը կավա...

18 տարեկան, լուրջ առողջական խնդիրներ, միջին ծանրության մեղադրանք, այս ամենն ինձ հիմք էր տալիս ենթադրելու, որ չի կարող լինել այն աբսուրդը, ինչը տեղի ունեցավ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Նա նշեց, որ որոշման հիմնավորումներից որևէ բան չի ակնկալում, ըստ Էլբակյանի, լինելու է այն միջնորդության արտատպումը, ինչ միջնորդություն վարույթն իրականացնող մարմինն արդեն իսկ ներկայացրել էր։ 

«Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք: Ձերբակալման վայրում վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր նա հրաժարվել, քանի որ վիճակը մի քիչ բարելավվել էր, իսկ այս պահի դրությամբ՝ չգիտեմ:

Դավիթն ասաց՝ իմ հետ ի՞նչ է կատարվում, ո՞ւր են տանում, ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ, պատասխանը ես չունեի և ակնկալում եմ և՛ դատարանից, և՛ քննչական մարմիններից, և՛ հասարակության որոշ ներկայացուցիչներից, որոնք այս երեխաների ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան»,-նշել է փաստաբանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց Դավիթի առողջական խնդրի մասին, ասաց, որ նրա խնամքը նույնիսկ հիվանդանողային պայմաններում է դժվար ապահովել:

«Ինքն ալերգիա ունի դեղերից, սննդից, ինքը սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն, ես չգիտեմ՝ ոնց են ապահովելու: Աստված միարասցե, չեմ էլ ուզում պատկերացնել՝ ինչ կարող է լինել, մեկ վատ նախադեպ արդեն ունեցել ենք»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց: