Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։
Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանը երեկ ձերբակալվել էր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը, նա զրկվել է անձեռնմխելիությունից։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել