
Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ–ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար:
«Փաստաբաններն առավոտյան դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է, քանի որ հրամանն ապօրինի է»,- Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասաց Դավիթ Ղազինյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին հաղորդել էինք, որ ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։