Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Համաժողովի ընթացքում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» թեմայով: