Դավիթ Սանասարյանը պետք է պաշտոնանկ արվի

Արդեն մի քանի օր է, մամուլում գրվում է, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը իր տեղակալ Սամվել Ադյանի հետ կապված քրեական գործով անցնում է որպես կասկածյալ։ Այսօր արդեն մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ վաղը Սանասարյանը կկալանավորվի։ Դավիթ Սանասարյանն ինքն էլ չի հերքել, որ ևս անցնում է քրեական գործով։

Զարմանալի է, որ կասկածյալ Սանասարյանը շարունակում է կարևորագույն պաշտոն զբաղեցնել։ Նոր իշխանությունների ղեկավարման ընթացքում իրավապահ համակարգը մշտապես այս կամ այն նախկին պաշտոնյայի համար կալանք է պահանջում՝ հայտարարելով, որ նրանք կարող են խանգարել քննությանը։  Եթե նախկինները իրենց չեղած լծակներով կարող են խանգարել քննությանը, ապա կարևորագույն պաշտոն զբաղեցնող Դավիթ Սանասարյանը առավել քան կարող է։ Եվ եթե իշխանությունները ցանկանում են, որ հանրությունը հավատա, որ գործը արդար է քննվում, ապա Դավիթ Սանասարյանը պետք է պաշտոնանկ արվի։