Դավիթ Կարապետյանը և Սալվա Նակուզին ստորագրել...

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նախարարության և համալսարանի միջև համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է կրթության, գիտահետազոտական գործունեության, դիվանագիտության, արտաքին հարաբերությունների, միջազգային իրավունքի, հանրային քաղաքականության և կառավարման հետ կապված մասնագիտական ​​վերապատրաստման ոլորտներում համագործակցության հաստատման և զարգացման կարևորությունը:

Դավիթ Կարապետյանը և Սալվա Նակուզին անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ համաժողովների, աշխատաժողովների, կլոր սեղան-քննարկումների և հանրային դասախոսությունների կազմակերպման և համատեղ հյուրընկալման հնարավորությանը: 

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր: