Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 28-ի իր նիստում Դավիթ Բալայանին չընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ-ում հայտնեց, որ ՍԴ անդամի ընտրության համար կազմակերպված փակ գաղտնի քվերակությանը մասնակցել են ԱԺ 107 պատգամավորից 32 ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել թեկնածությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց ընտրությանը: