Դավիթ Բաբայանը պնդում էր, թե Հայաստանի իշխանո...

Ժողովրդական իմաստությունն ասում է «Ով ինչ անի, իրեն կանի»։

Սա կարծես տիպիկ ասված լինի Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի համար։ Բաքվի բանտում գտնվող մեր այս հայրենակիցը մեկ տարի առաջ լրատվամիջոցներից մեկի եթերում պաշտպանում էր Հայաստանի իշխանություններին․ «Իսկապես Հայաստանի իշխանություններից կողմից արվում է այն ինչ պետք է»,-հայտարարում էր Դավիթ Բաբայանը։

Հիմա Բաբայանը Հայաստանի իշխանությունների «արածների» հետևանքով գտնվում է Բաքվի բանտում։ Սա ամենևին չարախնդալու առիթ չէ, Բաբայանը մեր հայրենակիցն է ու ցավով պետք է տանել նրա բանտարկությունը թշնամու հողում։

Դավիթ Բաբայանի պատմությունը ցույց է տալիս, թե որքան անհեռատես մարդկանց կառավարման ներքո է եղել Արցախը։ Այս մարդիկ ոչ միայն երկիրը փրկելու կարողություն չեն ունեցել, այլև սեփական անձին սպառնացող վտանգները չեն կարողացել ճիշտ գնահատել։