Դավիթ Առուշանյանը երդմամբ ստանձնեց ԱԺ պատգամա...

Դավիթ Առուշանյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը:

Հոկտեմբերի 26-ի նիստի մեկնարկին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ  Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել  է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Առուշանյանին:

Դավիթ Առուշանյանը խորհրդարանում փոխարինում է Վահագն Հովակիմյանին: Հովակիմյանն ընտրվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ: