«Դավաճանները սպանվում են, և ես կասկած չունեմ,...

Դավաճաններին «ահաբեկելու» և «վերացնելու» վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման համար Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող Հրաչ Ջաբրայանը «Ապագե» հիմնադրամի գործադիր տնօրենն է, Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակը։

Քրեական գործի մասին Yerkir.am-ին տված հարցազրույցում Ջաբրայանն ասել է. «Դավաճանները սպանվում են, և ես կասկած չունեմ, որ Նիկոլի վերջը դա է լինելու»:

Նա ասել է՝ շարունակում է մնալ նույն կարծիքին․ «Ինչպես Լիբիայում, Իրաքում, Ռումինիայում դավաճաններին սատկացրին, դավաճանները միշտ սպանվում են»: